ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Որոշվել են Չիլիի նախագահի թեկնածուները

Որոշվել են Չիլիի նախագահի թեկնածուները
01.07.2013 | 11:40

Չիլիում առաջին անգամ երկրի պատմության մեջ տեղի է ունեցել փրայմերիզմ. քաղաքացիներն ընտրել են թեկնածուներ հիմնական կուսակցություններից՝ նոյեմբերի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններում մասնակցելու համար։ Այսպես՝ երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետը (2006-2010թթ.) ներկայացնելու է ձախ ուժերը։ Նրա թեկնածությունը պաշտպանում են սոցիալիստները, Հանուն դեմոկրատիայի կուսակցությունը, Ձախ քաղաքացիական կուսակցությունը և կոմունիստները։

Միշել Բաչելետի հիմնական հակառակորդն է լինելու կառավարող պահպանողական ալյանսի ներկայացուցիչ Պաբլո Լոնգեյրան՝ էկոնոմիկայի նախկին նախարարը և Անկախ դեմոկրատական միության նախագահը։ Նա վստահ է, որ հաղթելու է և պատրաստակամություն է հայտնել շարունակել գործող նախագահի քաղաքական կուրսը, ով սահմանադրության համաձայն՝ իրավունք չունի երկրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում։

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ